ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Դադարեցվել է դեղերի շրջանառությունը

Դադարեցվել է դեղերի շրջանառությունը
06.11.2013 | 17:16

Հիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն և ԱՄՆ Դեղերի և սննդի վարչություն) ստացված գրությունները, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացությունը և այն, որ կետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձևերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը` լյարդաթունայնության դեպքերի հաճախացման և վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 2867-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության «Ակրիխին Ֆարմասյութիկալս Քո.» ընկերության արտադրության «Միկոզորալ դեղահատեր 200մգ N30», Հնդկաստանի «Նաբրոս Ֆարմա ՊՎՏ., ՍՊ» ընկերության արտադրության «Անտիգրիբոկ Նիզոմաքս դեղահատեր 200մգ N10», Հայաստանի Հանրապետության «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության «Կետոկոնազոլ դեղահատեր 200մգ (10)», Իտալիայի «Յանսեն-Սիլագ Ս.Պ.Ա., Ջոնսոն և Ջոնսոն ՍՊԸ, Ռուսաստան-ի համար» ընկերության արտադրության «Նիզորալ դեղահատեր 200մգ N10 և N30» դեղերի գրանցումը:

Նախարարի հանձնարարությամբ նշված դեղերի շրջանառությունը դադարեցվել է Հայաստանի Հանրապետությունում և սկսվել է հետհավաքման գործընթացը:

Դիտվել է՝ 2483

Մեկնաբանություններ